«168 ժամ»․ «Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի, նրանց թիմերի միջև տարաձայնություն չկա». Աշոտյան

Մամուլ 12.11.2019   08:18   171
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«168 ժամ» թերթը գրում է.

«Վերջին ժամանակներս իշխանական շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, թե տարաձայնություններ կան ՀՀ երկու նախկին նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի եւ նրանց թիմերի միջև:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին 168.am-ը հարցրեց, թե ինչպե՞ս նա կմեկնաբանի պաշտոնաթող նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ու իրենց թիմերի միջեւ առկա տարաձայնությունների մասին օրերս որոշ շրջանակների կողմից հասարակական-հանրային օրակարգ մտցված թեզը:

 «Հասարակության ներսում խորացող հիասթափությունն ու ապատիան, ինչպես նաեւ ոլորտային եւ տեղային հանրային դժգոհությունները սասանում են Նիկոլ Փաշինյանի պատվանդանը և խորացնում իր վախերը:

Նա, ավելի, քան երբևէ, սարսափած է իր ապազգային և ապաշնորհ կառավարության դեմ հասունացող միասնական ճակատի գաղափարից որի կարեւորագույն դերակատարները կարող են լինել հենց Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ Ռոբերտ Քոչարյանը: Ուստի նրա քարոզչական ֆաբրիկան սկսել է արհեստական օրակարգ բուծել եւ տարածել»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը, սակայն, կարծում է, որ այդ ջանքերը նույնքան դատարկ են, որքան Զոհրաբ Մնացականյանին երեկ իրենց երիտասարդների փոխանցած ճամպրուկները: «Մենք շարունակելու ենք բարձրաձայնել Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործընթացի հակասահմանադրական եւ բացառապես քաղաքական լինելու մասին: Արել ու անելու ենք դա՝ թե երկրի ներսում, թե երկրից դուրս»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «168 ժամ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon