«168 ժամ». Ս-400-ները հասնում են Թուրքիա

Մամուլ 09.07.2019   08:15   106
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամ» թերթը հարցազրույց է վարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։

-Պարոն Հարությունյան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հուլիսի 8-ին հայտարարել է, որ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերն արդեն բարձվում են ռազմական բեռնատար ինքնաթիռներ՝ Թուրքիա հասցնելու համար, ԱՄՆ-ն էլ սպառնացել է պատժամիջոցներ կիրառել։ Այս լարվածության պայմաններում ի՞նչ ռիսկեր կան՝ Արցախյան հակամարտության տեսանկյունից, և Ռուսաստանն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ։

-Այս հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ, թե որտեղից սկսվեց խնդիրը, և ինչու Ս-400-ի գործարքը տեղի ունեցավ։ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները վաղուց են լարվել, երբ խնդիրն այստեղ նույնիսկ ոչ այդքան՝ Թուրքիա-ԱՄՆ ծիրում է, քանի որ Թուրքիան և ԱՄՆ-ը դաշնակից են, նույն ռազմաքաղաքական դաշինքի անդամ են, այլ հակասությունը սկսվեց այն ժամանակ, երբ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ տեղի ունեցավ, և «Ինջիռլիք» ռազմաօդային ուժերի կայանն օգտագործվեց Էրդողանի դեմ։ Իսկ այդտեղ ամերիկյան զորքն է տեղակայված։

Ավելին, այն ժամանակ այդ կայանից ինքնաթիռներ էին թռել, որոնք պետք է հարձակվեին այն հյուրանոցի վրա, որտեղ գտնվում էր Էրդողանը, և այստեղից սկսվեց ԱՄՆ-Թուրքիա, ավելի ճիշտ՝ ԱՄՆ-Թուրքիայի այսօրվա իշխանություն, իսկ եթե ավելի մանրամասնենք՝ ԱՄՆ-Էրդողան հակասությունը։ Եվ երբ Էրդողանը ներկայացրեց պահանջ, որպեսզի վերադարձնեն ԱՄՆ-ում գտնվող Գյուլենին, որը համարվում էր այդ հեղաշրջման կազմակերպիչը, ԱՄՆ-ը մերժեց, և սկիզբ դրվեց հակասության։

Ինչ վերաբերում է ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) համակարգերին, ապա Թուրքիան այսօր հայտարարում է, որ ինքը դիմել է ԱՄՆ-ին, որպեսզի ձեռք բերի ամերիկյան համանման «Պատրիոտ» կոչվող համակարգը, բայց ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել հարմար պայմաններ, դրա համար թուրքերը Ռուսաստանից են գնում։

Սակայն այստեղ խորքային խնդիր կա, որ Անկարան մշտապես է դիմում նման շանտաժի։ Սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան դիմում է Ռուսաստանին, վերջինս մասնակցում է սպառազինության համար հայտարարված մրցույթներին, բայց վերջին պահին, հասնելով իր նպատակին, որ ԱՄՆ-ը ստիպված իջեցնում է գինը, Թուրքիան վերցնում է ամերիկյանը։ Այս դեպքում դա չստացվեց, որովհետև այստեղ ԱՄՆ-ը շատ կոշտ դիրքորոշում ցուցաբերեց Թուրքիայի հանդեպ և չտրվեց այդ ճնշմանը, շանտաժին և չիջեցրեց համակարգերի գինը։

Եթե ԱՄՆ-Թուրքիա հակասությունները ժամանակավոր են ու մի օր կավարտվեն, ապա ի՞նչ երաշխիք, որ այդ ժամանակ Թուրքիան Ս-400 համակարգերը չի փոխանցի Ադրբեջանին, ու դրանք չեն օգտագործվի Ղարաբաղյան հակամարտությունում»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «168 ժամ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon