«168 ժամ». Ռուսական գազի գինը շարունակում է անորոշ մնալ

Մամուլ 03.10.2019   08:58   134
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«168 ժամ» թերթը գրել է․

«Թվում էր, թե ՌԴ նախագահի Հայաստան կատարած այցի շրջանակներում, ի վերջո, կհանգուցալուծվի ռուսական գազի գնի հարցը: Ենթադրվում էր, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը վերջապես կտա այդ չարչրկված հարցի պատասխանը: Հանդիպումը կայացավ, բայց գա­զի գնի հետ կապված անորոշությունները շարունակում են պահ­պանվել: Այդպես էլ ոչինչ չասվեց այն մասին, թե ինչ պայմանավոր­վածություններ են ձեռք բերվել այդ առումով, կամ ձե՞ռք են բերվել, թե ոչ:

Իր ֆեյսբուքյան գրառմամբ Նիկոլ Փաշինյանը ևս խուսափեց խոսել գազի թեմայից: Չնայած, եթե ասե­լու բան լիներ, հավանաբար կշտա­պեր ասել:
Այն, որ ասելիք չկա, արդեն վատ է: Դա նշանակում է, որ կողմերը դեռ չեն կարողացել լուծումներ գտնել, իսկ ժամանակը սպառվում է: Ինչ­պես ՌԴ նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումից առաջ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` գազի գնի վերա­բերյալ բանակցությունները պետք է ավարտվեն մինչև տարվա վերջ: Փոխվարչապետի այս հայտարա­րությունը պատահական չէր. Հա­յաստանին մատակարարվող ռու­սական գազի այսօրվա գինը գոր­ծում է միայն այս տարվա համար: Այսինքն`մինչև տարվա վերջ կողմերը պետք է կարողանան ընդհանուր հայտարարի գալ:

Առավել ևս, եթե նոր գինը հանգեցնի նաև ներքին սակագների վերանայման, ապա դա. ըստ էության, նույնիսկ ավելի շուտ պիտի արվի, որպեսզի Հանրային ծառայությունները կար­գավորող հանձնաժողովը կարողա­նա վերանայել սակագները: Դրա համար անհրաժեշտ է, որ ներքին սակագները հաստատվեն գործո­ղության մեջ մտնելուց առնվազն 1 ամիս առաջ: Այսինքն` ոչ ուշ, քան նոյեմբերի 30-ին:
Ստացվում է, որ բանակցություն­ներն ավարտելու համար Հայաստանն առավելագույնը երկու ամիս ժամանակ ունի: Այդ ընթացքում ի՞նչ համաձայնության կգան կողմե­րը, առայժմ պարզ չէ:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «168 ժամ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon