«168 Ժամ». Որոշվել է, որ «Օրսիսը» պիտի հաղթի «Բերետտային»

Մամուլ 13.02.2020   09:31   667

«168 Ժամ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով` Պաշտպանության նախարարության (ՊՆ) փոխգնդապետ Արթուր Գալստյանը, որը բաժնեմաս ուներ  «ORSIS ARMS» ընկերությունում, և իր հորեղբոր տղան՝ Վիլեն Գալստյանը, որն աշխատում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի (ԳՇ) սպառազինության վարչությունում,  զենքերի  մատակարարման մրցույթների կազմակերպման հարցերում կարողանում են  «ֆռռացնել» բոլորին՝ մինչև անգամ ՀՀ ԶՈւ ԳՇ պետին,  Պաշտպանության նախարարին, փոխնախարարին, քանի որ կան մասնագիտական նրբություններ:

Սա վերաբերում է նաև «Օրսիսի» ապրանքատեսակներին և շատ այլ մրցույթների: Մասնավորապես, «Օրսիսը» հերթական խմբաքանակն է ցանկացել մատակարարել ՊՆ-ին, պայմանագիրը պետք է արդեն կնքվեր անցած տարի, իսկ մրցակից թիմը՝  «Ասպար Արմսը», ներկայացրել է մրցույթին իտալական բարձրակարգ հրացան՝ «Բերետտա»:

Երբ որոշել են այս երկու ընկերությունների ապրանքները փորձարկել՝ որոշելու, թե որն է ավելի լավը, արդյունքում «Բերետտային» հաղթել է «Օրսիսը», ինչը լուրջ փորձագետները, անշուշտ, աբսուրդ են համարում: Բայց դա, ըստ մեր աղբյուրների, զարմանալի չէ, քանի որ Վիլեն Գալստյանի ուղիղ վերահսկողությամբ են կատարվում փորձարկումները, նա է կազմում տեխբնութագրերը, ինչի արդյունքում իրենց ընտանեկան կամ մերձավորների անուններով գրանցված բիզնեսների հետ չառնչվող ընկերությունները դուրս են մնում մրցույթից, թեպետ ավելի բարձր պահանջներ բավարարող ապրանքներ են ներկայացնում»»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։



 Պիտակներ
         «168 ժամ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon