«168 ժամ»․ Լիկբեզ իշխող ուժի ներսում

Մամուլ 19.10.2019   09:35   144
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«168 ժամ» թերթը գրում է․

«Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկի օրերին օրենսդիր մարմնի իշխող ուժի ներկայացուցիչների նեղ շրջանակում լիկբեզ է անցկացվել:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) վարչության երկու անդամներ երիտպատգամավորներին վերստին հիշեցրել են իրենց օրենսդրի պարտականություների մասին, և ոմանց տրվել են, այսպես ասած՝ վարքականոնների որոշակի դասեր՝ հիշելու, որ օդում լինեն, թե ջրում՝ բոլորը պարտավոր են մի մարդու պես հետևել թիմ լիդերի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններին:

Հանձնարարվել է նաև վարչապետի ուղերձները մեկնաբանելուց առաջ չշրջանցել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, ավելորդ ակտիվություն չդրսևորել ցանկացած լրագրողի միացրած ձայնագրիչի, տեսախցիկի առաջ, որպեսզի քաղաքական հակառակորդ թիմին ամեն ելույթի առիթով հրճվանք չպարգևեն, որ իրար հակասող տեսակետներից հետո հները ՔՊ-ի պառակտման մասին չխոսեն:

Ասում են՝ ամենադաժան դասն այդ օրվա համար տրվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Վարչապետը նրան մեղադրել է խորհրդարանի ներսում իրավիճակին չտիրապետելու, խմբակցության հետ պարբերաբար չաշխատելու, աշխատանքները պատշաճ չկազմակերպելու մեջ: Հատուկ ընդգծվել է, որ խորհրդարանական ամբիոնից վերև նստածների կուրացիայի վրա Մակունցը հույս չդնի:

Ի դեպ, այս կոչը Մակունցին ուղղվել է, հավանաբար, այն բանի համար, որ Ամուլսարի շահագործման շուրջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թիմի ներսում լրիվ հակառակ տեսակետն է իրականում պաշտպանել, և այս մասին Փաշինյանը տեղեկացել էր անակնկալ ձևով:

Հիշեցնենք, ավելի վաղ գրել էինք, որ Ամուլսարի շահագործման դեմ ընդվզումների ամենաթեժ օրերին, երբ իշխող ուժի ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր Ծաղկաձորում ներկուսակցական հանդիպում անցկացնել՝ օրակարգային հարցերի շուրջ ընդհանուր տեսակետ ձևավորելու համար, հանկարծ թիմակիցներից մեկից տեղեկանում է, որ Արարատ Միրզոյանը չսպասելով կուսակցության ղեկավարի տեսակետին՝ արձակուրդից վերադառնալուց հետո արդեն իսկ հանդիպած է եղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, այսպես կոչված՝ «Սորոս»-ական թևին և առանց վարանելու հայտնել, որ ինքն անձամբ դեմ է հանքի շահագործման գաղափարին: Թիմակիցների խոսքով՝ այս տհաճ անակնկալն իրականում լուրջ նստվածք է թողել Փաշինյանի մոտ: Խոսվում է ընդհուպ լարված հարաբերությունների մասին, ասում են՝ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների միջև տևական ժամանակ ուղիղ կոնտակտ պարզապես չկար, շփվում էին միջնորդավորված՝ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հեռախոսից գնացող զանգերի միջոցով:

Ավելին, Արցախի անկախության օրվա միջոցառումներին մասնակցելու համար, ասում են, խորհրդարանի ղեկավարն իր հետ մեկնող պատվիրակության մասնակցության համար «դաբրոն» կառավարության ղեկավարից գրավոր է ստացել:

Մի ուշագրավ տեղեկություն ևս. հիշատակվող աշխատակարգային «ռեստարտ- ժողովից» հետո խմբակցության ներսում գրեթե բոլոր թիմակիցներին «Իմ քայլական» երկու լիդերներ ակնարկել են զգուշանալ լրագրողներից, չտրվել սադրանքներին և որևէ դեպքում չմեկնաբանել Փաշինյանի ընտանիքին վերաբերող որևէ հարցադրում՝ լինի դա Մարիամ Փաշինյանի հերթական ֆեյսբուքյան գրառման մասին, զինծառայող որդու և հատկապես տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գործունեության և հայտարարությունների մասին… Եվ սա ընդունվել է ի գիտություն»։
Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «168 ժամ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon