«168 ժամ». Հայտնի քրեական գործում շրջանառվում է նաև Սամվել Ալեքսանյանի անունը

Մամուլ 14.05.2019   10:06   247
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«168 ժամ» թերթը գրում է.

«Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) հեմոդիալիզի գնումների հայտնի գործընթացում, պարզվում է, շրջանառվում է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անունը:

Այն երկու ՍՊԸ-ներից մեկը, որոնց նկատմամբ ապրիլի 26-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, 168.am-ին հասած հավաստի տեղեկություներով՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունն է: Հիշեցնենք, այս երկու ընկերությունների նկատմամբ քրեական գործի հարուցման համար հիմք են հանդիսացել արհեստականորեն համապատասխանեցված տեխբնութագրերով արված ստվերային գործարքները գնումների գործընթացում:

Հիշեցնենք, որ դեռևս մարտ ամսին ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը կանխազգալով դեպքերի զարգացող սցենարը՝  իր աշխատակազմին հրահանգել էր՝ արագ ավարտել հեմոդիալիզի սարքավորումների հետ կապված մութ պատմությունների ուսումնասիրությունները: Մարտի սկզբին նա ամբողջական փաթեթով հանդերձ եղել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ:

Նկատելով, որ համապատասխան ցուցումներ չկան, ՊՎԾ բացահայտումները կառավարության ղեկավարի կողմից անարձագանք էին մնացել, հաջորդ քայլին Դավիթ Սանասարյանը դիմել էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազին:

Նույն թղթապանակը՝ հեմոդիալիզի բժշկական սարքավորումների ներկրման և պետության հետ մութ գործարքների բացահայտումներով հանդերձ, իր ինքնապաշտպանության համար նա հանձնել էր ՀՀ գլխավոր դատախազություն»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «168 ժամ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon