«168 ժամ». Հայկական կողմը չի կարող բավարարել Ադրբեջանի սպասելիքները

Մամուլ 15.01.2019   09:40   333

Հունվարի 16-ին Փարիզում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և էլմար Մամեդյարովի թվով չորրորդ հերթական հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպումը կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:

Օրերս «Caucasus watch»-ին տված իր հար­ցազրույցում բրիտանացի հեղինակավոր կով­կասագետ. Կարնեգի Ֆոնդի ավագ գիտաշ­խատող Թոմաս դե Վաալն ասել էր, որ ԼՂ հա­կամարտության կարգավորման գործընթացի շրջանակում հայկական կողմի մոտեցումները լուրջ փոփոխությունների չեն ենթարկվելու մոտ ապագայում, քանի որ, նրա համոզմամբ, Ն. Փաշինյանի համար առաջնահերթություն են տնտեսական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը և մենաշնորհների վերա­ցումը: «Իհարկե, նա չի փորձում խորացնել ԼՂ հակամարտությունը: Սակայն նա չի կարող իրեն թույլ տալ հուսախաբ անել ղարաբաղ­յան հայերին, քանի որ փաստորեն հենց դրա համար էլ 1998թ. հեռացվեց ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ուստի Փաշինյանը այսօր փորձելու է պահպանել ստատուս-քվոն, իսկ Բաքուն իր կողմից ցանկանում է հասնել ակտիվ խաղաղ գործընթացի կամ թափ տալ իրավիճակը ինչ-որ ակտիվ գործողություննե­րով»,- նշել էր բրիտանացի կովկասագետը:

«168 ժամի» հետ զրույցում ռուս քաղաքա­կան վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ինչպես նախորդ իշխանությունների դեպքում, ներկայումս ևս ԼՂ հակամարտու­թյան կարգավորման գործընթացում բեկման հնարավորություն մոտ ապագայում չի տես­նում, քանի որ ոչ մի կողմը պատրաստ չէ զի­ջումների, որովհետև դա ունենալու է ներքին հետևանքներ: Սակայն, ըստ նրա իրավիճակը չսրելու նպատակով երկու կողմերից էլ կա զգուշավոր քաղաքականություն, քանի որ, ի վերջո, այս փուլում ադրբեջանական կողմին դեռ հայտնի չէ, թե ինչ մտադրություններ ունի հայկական կողմը: Սկակովի կարծիքով, բանակցային գործընթացն ինտենսիվ կերպով կշարունակվի դեռ մի քանի ամիս, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքի բուն էու­թյունը շփումները պահպանելն է: Սակայն, ըստ նրա, այս հարթակում կողմերի բանակ­ցությունների ողջ ընթացքը ցույց է տվել, որ այն արդյունավետ չէ, հեղինակավոր չէ կողմե­րի համար: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նպատակն է պահել պահպանել բանակցային գործընթացը, դա ինչ-որ կերպ հաջողվել է, սակայն չի հաջողվել այս ընթացքում խուսա­փել նաև վտանգավոր սրացումներից հակա­մարտության գոտում: Միևնույն ժամանակ սա այն միակ ձևաչափն է, որից հրաժարվելը կն­շանակի հակամարտությունից դուրս մղել արտաքին վերահսկողական բաղադրիչը, ինչն անհետևանք չի մնա: Ուստի, քանի դեռ չեն գտնվել ավելի ազդեցիկ ձևաչափեր, այս հարթակում կշարունակվեն աշխատանքները: Ինչ վերաբերում է կողմերի տրամադրվածությանը, ապա խորքային առումով կողմերի դիրքորոշումները նույնն են, բայց ընթանում է միմյանց տրամադրությունները «շոշափելու» նուրբ խաղ, և դա դեռ կշարունակվի: Կարծում եմ՝ նախարարները քննարկելու են ղեկավար­ների մակարդակով հանդիպումը, քանի որ ՀՀ վարչապետը կրկին նշանակվել է, ներքաղա­քական անցումային պրոցեսները հիմնակա­նում ավարտվել են, և Ղարաբաղյան հակա­մարտությունը պահանջում է լուրջ ներգրավվածություն և աշխատանք: Կարծում եմ՝ առա­ջիկայում նման հանդիպում տեղի կունենա, բայց կարծում եմ նաև, որ հայկական կողմը բարձրացնելու է բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը վերականգնելու հարցը, այսինքն՝ ԼՂՀ իշխանություններին բանակցա­յին սեղանին ներգրավելու հարցը: Պնդումներ կային նաև այն մասին, որ հայկական կողմը չի հրաժարվել Վիեննայի և Սանկտ Պետեր բուրգի համաձայնություններից: Ադրբեջանա­կան կողմը փորձելու է թույլ չտալ հայկական կողմին մանևրել, իսկ հայկական կողմը դեռ պետք է փորձի մանևրել և իր առաջնահերթությունները բերել օրակարգ»,- ասաց Ալեք­սանդր Սկակովը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «168 ժամ», Ալեք­սանդր Սկակով, Թոմաս դե Վաալ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon