«168 ժամ»․ Հայաստանն արտահանձնե՞լ է Վիտալի Շիշկինին

Մամուլ 10.09.2019   09:35   143
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«168 ժամ» թերթը գրում է.

«168.am-ը տեղեկություն ստացավ այն մասին, որ 2-3 օր առաջ Հայաստանը, ըստ երևույթին խորամուխ լինելով խնդրի էության մեջ ու վախենալով անցանկալի զարգացումներից, արտահանձնել է Վիտալի Շիշկինին։

Եթե տեղեկությունը ճիշտ է, և իսկապես Շիշկինն արդեն Հայաստանում չէ, արդյո՞ք խնդիր չէ ապաստան ստացած մարդուն արտահանձնելը։

Մի՞թե հնարավոր չէր ավելի հետևողական ու հեռատես լինել, նախապես ուսումնասիրել մարդու կենսագրությունը, գործունեությունն ու դավանած գաղափարներն առհասարակ, նախքան վերջինիս պաշտոնական կարգավիճակ տրամադրելը ՀՀ-ում։

Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել Միգրացիոն ծառայության մամլո խոսնակ Նելլի Դավթյանից՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե արդյո՞ք Հայաստանն արտահանձնել է Վիտալի Շիշկինին։

«Չեմ կարող նման տեղեկատվություն հաստատել, որովհետև մենք պարզապես չունենք նման տեղեկություն»,- ասաց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «168 ժամ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon