«168 ժամ». Հասարակություններին խաղաղության նախապատրաս­տելու համար ժամանակ է հարկավոր

Մամուլ 22.01.2019   09:10   332

«ՌԴ կարծիքը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ պայմանավորված է մի քանի հանգամանքով»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով հունվարի 16-ին Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքներին:

Հիշեցնենք, որ հանդիպմանը հաջորդած ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված էր, որ կողմերն ավելի քան 4 ժամ տևած հանդիպ­ման ընթացքում անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջա­նակի, ներառյալ ժողովուրդներին խաղաղու­թյանը նախապատրաստելուն, անվտանգու­թյանն ու տարածաշրջանային կայուն զար­գացմանը: Նույն օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին խոսել էր բանակցային գործընթացում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման մասին՝ հույս հայտնելով, որ Հայաստանը ևս նմանատիպ դիրքորոշում կունենա: «Կարծում եմ, որ պետք է ամեն կերպ խրախուսել կարգավորման հարցում լուծումներ գտնելու պատրաստականության մասին Բաքվից հնչող հայտարարություննե­րը,- ասել է նա հավելելով,- Հույս ունեմ, որ մեր հայ գործընկերներն ի պատասխան նույն դիրքորոշումը կարտահայտեն... Հայաստա­նում անցած տարի իշխանություն է փոխվել, այդ պատճառով մեր աշխատանքը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, սահմանափակվել է հանդիպումներով, որոնք ավելի շատ ճանաչողական բնույթ ունեին»:

Ֆյոդոր Լուկիանովի դիտարկմամբ ՀՀ իշ­խանությունների համար եկել է ակտիվ ար­տաքին քաղաքականությամբ զբաղվելու ժա­մանակը, բոլոր կողմերից հնչող հայտարա­րություններն այն մասին են, որ արտաքին քաղաքական որոշ հարցեր, խնդիրներ ու թե­մաներ պատշաճ ուշադրության չեն արժանա­ցել նախորդ տարվա ընթացքում, քանի որ ռե­սուրսը չի եղել: Ըստ նրա Դուշանբեի համա­ձայնությունը կողմերի կողմից ձեռքբերում էր, բայց բանակցային գործընթացին չէր վերա­բերում, դա կարծես ՀՀ նոր իշխանություննե­րին գոհացնելու և բանակցային գործընթացն առաջ մղելու փորձ էր:

Լուկիանովի խոսքով կառուցողականության վերաբերյալ Մոսկվայի գնահատական­ներն Ադրբեջանի այս տրամադրվածությանն է վերաբերում, քանի որ, բացի Դուշանբեի հա­մաձայնությունից, Ադրբեջանը փոխել է հռետորաբանությունը, պաշտոնական կարծիք­ներ են շրջանառվում այս տարի հակամար­տության կարգավորման գործընթացն ավար­տին հասցնելու մասին: «Այսինքն իր կողմից Ադրբեջանը ցանկություն է հայտնում օր առաջ բանակցային գործընթացը սկսելու հա­մար, Ռուսաստանը և բոլոր միջնորդներն էլ կողմ են, որպեսզի կողմերը բանակցեն, Ռու­սաստանն այս դիրքորոշման կողմնակիցն է, և ցանկություն կա գաղափարներ լսել հայկա­կան կողմից բանակցային գործընթացի առաջմղման և կատարվելիք քայլերի մասին: Հստակ պատկեր հայկական դիրքորոշման մասին չկա, թեև կարող ենք ենթադրել, որ այն չի տարբերվում նախորդ իշխանությունների դիրքորոշումից, քանի որ Ղարաբաղյան հա­կամարտության կարգավորման հարցում հայկական դիրքորոշումը համահայկական է և չի ճանաչում ընդդիմություն ու իշխանու­թյուն: Ուստի չեմ կարծում, որ հայկական կող­մի դիրքորոշումները կարգավորման հարցում փոխվել են, հայկական կողմի թեև սուղ հայ­տարարությունները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, որևէ նորություն չեն պարունակում: Բայց նոր իշխանություն­ներից ավելի ստեղծարար մոտեցումներ և ճկունություն են ակնկալում համանախագահ երկրները նկատի առնելով, որ փոխվել են անձերը, որոնք ներկայումս ունեն հանրային աջակցություն և գուցե անեն քայլեր, որոնց նախկինները չէին գնա չունենալով դրա հա­մար ներքին աջակցություն: Բայց, ըստ իս, իրավիճակն այդքան էլ հեշտ չէ, սա կարճ ժա­մանակահատվածում կարգավորվելիք հա­կամարտություն չէ, և նույնիսկ հասարակություններին խաղաղության նախապատրաս­տելու համար ժամանակ է հարկավոր»,- ասաց Լուկիանովը:

Դիտարկմանը, թե տպավորություն կա, որ ՌԴ դիրքորոշումը բանակցային գործընթա­ցում փոխվել է հօգուտ Ադրբեջանի, Լուկիանովը պատասխանեց, որ ՌԴ դիրքորոշումը չի փոխվել, քաղաքականությունը ևս: Նրա խոս­քով ՌԴ անդրկովկասյան քաղաքականու­թյունը ներառում է երկկողմ հարաբերություն­ներ Հայաստանի, Ադրբեջանի հետ և հավա­սարակշռված դիրքորոշում ԼՂ հակամարտու­թյան կարգավորման հարցում: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «168 ժամ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon