«168 ժամ». «Գազպրոմ Արմենիայում» իրավիճակ է փոխվել

Մամուլ 31.01.2019   09:35   319

Օրերս «Գազպրոմ Արմենիա» ընկերու­թյան տարածքային բոլոր գրասենյակնե­րում մեկ առ մեկ ժողով է հրավիրվել և հայ­տարարվել է, որ Ռուսաստանից Հայաստա­նին գազի վաճառքի գնի փոփոխության արդյունքում նոր իրավիճակ է ստեղծվել ընկերությունում:

Ղեկավար կազմի ցուցու­մով հայտարարվել է, թե քանի որ «Գազ­պրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանում այլևս վնասով է աշխատում, իրենք հարկադրված են տեսուչների համար աշխա­տանքային նոր ռեժիմ սահմանել, մինչև Փաշինյան-Պուտին բանակցություններում սպասարկվող գազի գնի վերաբերյալ հստակություն կլինի: Իսկ նոր ռեժիմը նշա­նակում է կրկնակի բաժանորդների ցու­ցակների վերանայում, յուրաքանչյուր ամս­վա երկրորդ կեսին, երբ ազգաբնակչությու­նը մարում է սպառած գազի վարձերը, տե­սուչները պարտավոր են վերջնական ցու­ցակներում զտել մնացորդ թողած բաժա­նորդների ցանկը և վերադառնալ տուն առ տուն պահանջելու կոպեկներով մնացոր­դը:

Ի դեպ, սրանք հիմնականում այն բա­ժանորդներն են, ովքեր վճարումներն անում են Telcell ապարատների միջոցով և թղթադրամներով մուտք անելիս զլանում են կոպեկներով մնացորդ հարյուր դրամնե­րը վճարել: Պարզվում է այս դրամների հանրագումարն էական նշանակություն ու­նի այսօր «Գազպրոմ Արմենիա» ընկերու­թյան համար:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Գազպրոմ Արմենիա», «168 ժամ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon