«168 ժամ». Առողջապահության նախարարությունում նոր սկանդալ է հասունանում

Մամուլ 09.11.2019   09:18   245
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«168 ժամ» թերթը գրում է.

««168 Ժամի» աղբյուրի փոխանցմամբ՝ Առողջապահության նախարարության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ լուրջ մտահոգություններ ունեն:

Այդ պաշտոնյաները, իրենց ապահովագրելու համար, փորձում են վարչապետի աշխատակազմի միջոցով Նիկոլ Փաշինյանին ինֆորմացիա հասցնել Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանի կողմից արված որոշ գործարքների մասին, որոնք համարում են կասկածելի:

Նրանք ցանկանում են վարչապետին տեղյակ պահել նախարարությունում կատարվող գործընթացների մասին, որպեսզի հետո իրենց չմեղադրեն անգործություն ցուցաբերելու ու պարտականություններին չտիրապետելու մեջ:

Բանն այն է, որ աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանը, նախարարի գիտությամբ և թույլատվությամբ, նախարարության անունից մի քանի կասկածելի գործարքներ է արել, որոնք մտահոգել են ԱՆ պաշտոնյաներին, եւ հիմա նրանք վախենում են, որ իրավապահների հնարավոր ուսումնասիրությունների արդյունքում իրենք եւս պատասխանատվության են կանչվելու։

Ասում են՝ պարբերաբար սկանդալների մեջ հայտնվող այս երիտասարդը մինչ ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար նշանակվելը եղել է հարկային ոստիկան եւ հիմա փորձում է տոտալ վերահսկողություն հաստատել բոլոր վարչությունների ղեկավարների նկատմամբ»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «168 ժամ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon