168.am. «Սանիթեքը» դիմելու է արբիտրաժային դատարան

Տեսանկյուն 03.10.2019   11:54   77
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Հորդորում ենք «Սանիթեք» ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը»,- նշել էր նա:

168.am-ի հետ զրույցում «Սանիթեք» ըկերության մամուլի խոսնակ Քնարիկ Առաքելյանը հաստատեց փոխանցման մասին տեղեկությունը՝ մասնավորապես նշելով.

«Այո, «Սանիթեք» ընկերությանը քաղաքապետարանի կողմից, Կառավարության աշխատակազմի ներկայացուցիչների անմիջական միջամտությամբ, փոխանցվել է շուրջ 160 միլիոն դրամ: Երեկ արդեն մեկնարկել է օգոստոս ամսվա աշխատավարձների տրամադրման գործընթացը, որն այսօր կավարտվի: Արդյունքում բոլոր 930 աշխատակիցները կստանան իրենց օգոստոս ամսվա աշխատավարձը: Որոշակի պահում բնականաբար արել են, բայց այսքանով ֆինանսական պարտավորությունները վերջանում են՝ հաշվի առնելով, որ ս.թ. օգոստոսի 29-ից ընկերությունը ծառայություններ չի մատուցում»:

Ք. Առաքելայնը նաև տեղեկացրեց, որ ընկերությունը պատրաստվում է դիմել արբիտրաժային դատարան:

«Եվ, այո, Սանիթեքը» դիմելու է արբիտրաժ»,-մեզ հետ զրույցում ասաց նա:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Սանիթեք»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon