13.756.850 ՀՀ դրամի չափով հասցված վնաս՝ շրջակա միջավայրին

Իրադարձային 24.11.2020   14:33   50

Հաշվետվություն

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի նոյեմբերի 2-ից 13-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 13.756.850 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

 Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 2.550.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 580.000  ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

 Արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 13.756.850 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 2.550.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

 Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։  

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (508.800 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.737.150 ՀՀ դրամ:


 Պիտակներ
         շրջակա միջավայր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb