130 երկիր մնացել է առանց պատվաստանյութի․ ԱՀԿ

Աշխարհ 11.02.2021   17:00   89

Կորոնավիրուսային վարակի դեմ մինչև այժմ ներարկված պատվաստանյութերի 128 միլիոն դեղաչափի ¾-ը հասել է ընդամենը 10 երկրի, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 60 %-ը։ Այս պահին գրեթե 130 երկիր՝ 2,5 միլիարդ բնակչությամբ, մնացել է առանց պատվաստանյութի։ Այս մասին ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի համատեղ հայտարարությունում։

«Այս կործանարար ռազմավարությունը կյանքեր կխլի, վիրուսին մուտացվելու և պատվաստանյութերին դիմակայելու հետագա հնարավորություն կտա և կխոչըդոտի համաշխարհային տնտեսության վերականգնմանը»,-գրված է հայտարարությունում։ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն երկրների ղեկավարներին կոչ են արել նայել իրենց երկրի սահմաններից դուրս և պատվաստումների այնպիսի ռազմավարություն որդեգրել, որն իսկապես կարող է վերջ դնել համավարակին և սահմանափակել դրա նոր տարբերակները։

Փաստաթղթում նաև կոչ է արվում բուժաշխատողներին և բարձր ռիսկի գոտում գտնվող բնակչությանը պատվաստելուց հետո պատվաստանյութը կիսել այլ երկրների հետ՝ COVAX ծրագրի շրջանակներում։


 Պիտակներ
         ԱՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb