Թանգարաններ, որոնք կարելի է այցելել առցանց

Art News 30.06.2020   22:15   894

Վիրտուալ արխիվները հարմար են ոչ միայն այցելուներին, նաև թանգարաններին, որը թույլ են տալիս պահպանել և միաժամանակ  ցուցադրել ցուցանմուշները, որոնք չափացանզ փխրուն են ցուցասրահների համար։ design-mate.ru կայքը ներկայացրել է աշխարհի12 լավագույն թանգարանները, որոնց հավաքածուները հնարավոր է տեսնել նաև առցանց։

Էրմիտաժ
www.hermitagemuseum.org



Հինգ սրահներում պահպանվում է ավելի քան երեք միլիոն արվեստի գործ, որոնց թվում են տարբեր երկրների հայտնի արվեստագետների աշխատանքներ։ Էրմիտաժն իր հավաքածուների թվայնացման քանակով առաջատարների շարքում է:

Բրիտանական թանգարան
britishmuseum.org



1753 թվականից այստեղ պահվում է ամբողջ աշխարհից զգալի թվով արտեֆակտեր և արվեստի գլուխգործոցներ։ Թանգարանի հիմնական ցուցադրությունից ավելի քան 8 միլիոն ցուցանմուշներից 3,5 միլիոնը թվայնացված է։ Այն պարբերաբար լրացվում է։

Լուվր
www.louvre.fr



Մեկ օրում հնարավոր չէ դիտել Լուվրում ներկայացված արվեստի գործերը։ Այն, ինչ  այցելուները չեն հասցնի տեսնել, կարող են գտնել առ-ցանց հարթակում։ 300 հազար ցուցանմուշներից թվայանացված է 35 հազարը, այդ թվում «Ջոկոնդան», Վեներան Միլոսկայան և այլ հայտնի գործեր։

Պրադո թանգարան
www.museodelprado.es



Թանգարանի 30 հազար ցուցանմուշից վիրտուալ տիրույթում հասանել է ավելի քան 11 հազարը։ 

Վիկտորիայի և Ալբերտի թանգարան
collections.vam.ac.uk



Շատ դիզայներներ, մոդելյերներ և նկարիչներ երազում են ցուցադրել իրենց աշխատանքներն այս թանգարանի պատերից ներս: Թանգարանի՝ դեկորատիվ արվեստի, նկարչության, քանդակագործության, նորաձևության և դիզայնի հավաքածուն համարվում է ամենամեծն աշխարհում: Թանգարանի ընդլայնված հավաքածուն այժմ թվայնացվում է, բայց այսօր արդեն հասանելի է ավելի քան 500 հազար լուսանկարված օբյեկտ։

Ներկայացված թանգարաններից են նաև՝ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը՝  MOMA (www.moma.org),Վիեննայի արվեստի պատմության թանգարան (www.khm.at), 
Ուֆֆիցի թանգարան (www.digitalsculpture.org), Տոկիոյի ազգային թանգարան (www.tnm.jp), RIJKSMUSEUM (artsandculture.google.com), Լոս Անջելեսի  շրջանի արվեստի թանգարան՝ LACMA (collections.lacma.org), Թագավորական Օնտարիոյի թանգարան (collections.rom.on.ca):

Աղբյուր` Panorama.am



 Պիտակներ
         թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb