12 ամենահայտնի միֆերը

Մտորման համար 14.07.2020   21:15   1189

Ընդունված կարծրատիպերը շատ դեպքերում նաև դարերի ընթացքում ձևավորված միֆերի և լեգենդների արդյունք են։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 12 հանրահայտ միֆերը, որոնց ճշմարտիությանը շատերը հավատում են մինչ օրս:

  •  Ադամանդն անհնար է կոտրել:

Իրականություն՝ մուրճի «թեթև» հարվածը մեկ ադամանդը տասնյակ փոքր կտորների կբաժանի:

  • Միֆ։ Կայծակը երբեք երկրորդ անգամ նույն տեղը չի հարվածում:

Իրականություն՝ հարվածում է: Օրինակ՝ Էմփայր Սթեյթ Բիլդինգ կառույցի սրածայր վերջավորությանը կայծակը հարվածում է տարեկան միջինում 25 անգամ:

  • Աշխարհում ամենամեծ անապատը Սահարան է:

Իրականություն՝ ամենամեծ անապատն Անտարկտիկական անապատն է: Դրա տարածքը կազմում է 13,8 մլն քկմ, մինչդեռ Սահարայի տարածքը 9,1 մլն քկմ է:

  • Միֆ։ Ջուրն էլեկտրականություն է հաղորդում:

Իրականություն՝ էլեկտրականություն հաղորդում է ոչ թե ջուրը, այլ՝ դրանում պարունակվող հանքանյութերը:

  • Լոնդոնի հանրահայտ Բիգ Բենը մեզ հայտնի ժամով աշտարակն է:

Իրականություն՝ Բիգ Բենն աշտարակի զանգն է, որը ղողանջում է: Հենց աշտարակը 2012-ից ի վեր կոչվում է Ելիզավետայի աշտարակ: Միֆ։

  • Բոլոր ծառերը ջուր են ստանում արմատների միջոցով:

Իրականություն՝ աֆրիկյան անապատներից մեկում աճում է հսկա մի ծառ, որի տերևները ջուր են մատակարարում արմատներին: 

  • Ամպերն անկշիռ են:

Իրականություն՝ ամպերը կազմված են ջրի փոքրիկ կաթիլներից: 1 կմ3 ծավալով ամպը կշռում է մոտավորապես 1 տոննա:

  •  Չինական մեծ պարիսպը մարդու կողմից ստեղծված միակ կառույցն է, որ անզեն աչքով տեսանելի է տիեզերքից:

Իրականություն՝ ոչ, այն չափազանց բարակ է (6մ), որպեսզի տեսանելի լինի տիեզերքից:

  • Կակտուսը պաշտպանում է համակարգչի վնասակար ճառագայթներից:

Իրականություն՝ այս հորինվածքը պատկանում է ֆիզիկոս ուսանողների, որոնք հումորային հոդված են գրել կակտուսի «օգտակարության» մասին:

  • Վախեցած ջայլամը գլուխը թաքցնում է ավազի մեջ:

Իրականություն՝ ջայլամներն իրենց գլուխները երբեք չեն թաքցնում ավազի մեջ: Այս հորինվածքը պատկանում է հռոմեացի գրող-գիտակ Պլինիոս Ավագին:

  • Ամենաերկար գետը Նեղոսն է:

Իրականություն՝ Ամազոնը Նեղոսից երկար է 140 կմ-ով:

  • Աշխարհում ամենաաղի ծովը Մեռյալ ծովն է:

Իրականություն՝ ամենաաղի ծովը Դոն Ժուանն է, որը գտնվում է Անտարկտիդայում: Դրա ջուրն այնքան աղի է, որ սառչում է -50O ջերմաստիճանում։ 



 Պիտակներ
         միֆեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb