117-ամյա ֆրանսուհին հաղթահարել է COVID-19-ը

Աշխարհ 09.02.2021   21:53   54

Ֆրանսիայի ամենաերկարակյաց բնակչուհի Լյուսիլ Ռանդոնն իր 117-ամյակից ոչ շատ առաջ հաղթահարել է կորոնավիրուսը: Այդ մասին հաղորդել է Var-Matin ֆրանսիական թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Ռանդոնի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել հունվարի 16-ին, Տուլոնի տարեցների տանը:

Նշվում Է, որ կինը վիրուսը տարել է առանց ախտանշանների: Լյուսիլ Ռանդոնը ծնվել է 1904 թվականի փետրվարի 11-ին:

Պաշտոնապես աշխարհի ամենատարեց երկարակյաց է ճանաչվել ճապոնուհի Կանե Տանական, որը ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին: Ռանդոնը ներկայում ապրող ամենատարեց մարդկանց վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը:

 


 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb