10 տարվա ընդմիջումից հետո 1-ին անգամ Իսրայելից ուղևորատար ինքնաթիռ է մեկնել Թուրքիա

Աշխարհ 09.02.2021   14:00   56

Թուրքիան և Իսրայելը հարաբերությունների կարգավորման համար առաջին քայլերն են անում:

10 տարվա տևական ընդմիջումից հետո առաջին անգամ Իսրայելին պատկանող ուղևորատար ինքնաթիռը փետրվարի 7-ին Թուրքիա է մեկնել:

Ռուսաստանի հետազոտությունների ինստիտուտի թվիթերյան էջի հաղորդմամբ՝ չնայած որ Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը փակ է ուղևորափոխադրումների համար, այնուամենայնիվ թույլատրվել է թռիչք իրականացնել դեպի Թուրքիա:  

Նշենք, որ տևական ընդմիջումից հետո իսրայելական  բեռնափոխադրող առաջին ինքնաթիռը Թուրքիա էր մեկնել  2020թ. մայիսին: 

Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական ավիափոխադրումները դադարեցվել էին 2010թ. մայիսի 31-ին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների պատճառով:

Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» միջադեպը, որի ժամանակ իսրայելցի հատուկջոկատայինները տորմիղի դրոշակակիր թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանեցին 9 թուրքի (2014թ. մահացավ նաև միջադեպի ժամանակ ծանր վիրավորվածներից մեկը) հանգեցրեց Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը:

Միջադեպից հետո Թուրքիան 3 նախապայման ներկայացրեց Իսրայելին` ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել և վերացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ ընդգծելով, որ առանց այդ 3 կետի իրագործման թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենա և Թուրքիայի դեսպանը չի վերադառնա Իսրայել:

Աղբյուրը` Ermenihaber.am


 Պիտակներ
         Իսրայելից


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb