10 տարում Հայաստանից արտագաղթել է 372 800 մարդ․ Հայկ Գևորգյան

Քաղաքական 03.02.2021   13:09   57

Արտագաղթը չափվում է թվերով։ Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 3-ին, արտահերթ նիստի ժամանակ Հայաստանից արտագաղթի վիճակագրական տվյալներ ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգանը։

«Հայաստանից արտագաղթը կազմեց՝

  • 2008 թվականին 23 100 մարդ,
  • 2009 թվականին՝ 25 000,
  • 2010 թվականին՝ 46 700,
  • 2011 թվականին՝ 43 800,
  • 2012 թվականին՝ 42 800,
  • 2013 թվականին՝31 200,
  • 2014 թվականին՝ 41 700,
  • 2015 թվականին՝ 43 400,
  • 2016 թվականին՝48 200
  • 2017 թվականին՝ 26 900։

Այսինքն, այն 10 տարիների ընթացքում, երբ ԲՀԿ-ն եղել է կոալիցիյի անդամ և կրել է կառավարության գործունեության պատասխանատվությունը, Հայաստանից, ինչպես մեր գործընկերը նշում է՝ փախել է 372 800 մարդ»,-ասաց պատգամավորը։

Նա նաև նշեց, որ 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո Հայաստան է վերադարձել 26 000 մարդ, 2019 թվականին՝ 14 000 մարդ, իսկ 2020 թվականի տվյալները դեռ չեն հրապարակվել։

Մինչ այդ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը խոսեց փետրվարի 1-ից երկիրը լքող քաղաքացիների մասին։ «Ես անհարմար եմ զգում, որ դուք անընդհատ բերում եք կեղծ օրակագրեր, ասում, թե մենք գնանք՝ պետականությունը կփլուզվի։

Այստեղ պիտի քննարկվեր, ԱԺ նախագահը պիտի պատվիրակություն կազմեր, պիտի գնային «Զվարթնոց» օդանավակայան և տեսնեինք, թե էնտեղ ինչ էր կատարվում նախօրեին։ Փետրվարի 1-ին ես եմ եղել այնտեղ։ Միայն երեկ, միակողմանի տոմսը՝ Երևան-Մոսկվա, որոշ ավիաընկերություններ դարձրեցին 1050 դոլար»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ մարդիկ գնում են, չեն ուզում գնալ, տեսնել, թե ինչու՞ են գնում։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb