10 քաղաքական ուժերի հայտարարությունը՝ առաջին համարների նախընտրական բանավեճի վերաբերյալ

Քաղաքական 08.06.2021   11:13   40

Ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճի համար ընդունված սկզբունքները անարդար են եղել։ Դրանք բացառում են նոր կուսակցությունների, նոր ասելիքի առերեսումը և համեմատումը հին կուսակցությունների և հին ասելիքի հետ՝ փորձելով քաղաքացիներին ցույց տալ, որ իրական հակադրությունը հին կուսակցությունների միջև է, իսկ նորերն ընդամենը զանգվածային տեսարան են ապահովում «գլխավոր» դերակատարների համար։

Բանավեճի հրավեր ստացած 13 կուսակցություններից նշված 10 կուսակցությունները հայտարարել են այդպիսի սկզբունքներով կազմակերպված առաջին համարների բանավեճը բոյկոտելու որոշման մասին։

Ազատական կուսակցություն

Ազգային Օրակարգ կուսակցություն

Արդար Հայաստան կուսակցություն

Ինքնիշխան Հայաստան կուսակցություն

Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցություն

Մեր տունը Հայաստանն է կուսակցություն

ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն

Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք

Քաղաքացու որոշում ՍԴԿ

Հայտարարության բովանդակությանը իր համաձայնությունն է տվել ևս մեկ կուսակցություն, որը, սակայն, ցանկացել է հանդես գալ առանձին հայտարարությամբ։


 Պիտակներ
         բանավեճ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb