10 ուշագրավ փաստ Զիգմունդ Ֆրեյդի կյանքից

Մարդիկ 11.09.2020   12:00   37

Զիգմունդ ֆրեյդ՝ հոգեվերլուծության հիմնադիր, տեսություն, որն ազդեց ոչ միայն հոգեբանության, հոգեթերապիայի, այլ ողջ մշակույթի և դրա ընկալման վրա: Մարդ, ում շատերը խենթ և խաբեբա էին համարում, մյուսները՝ հանճար:

1․ Ֆրեյդը տարված էր կոկայինով: Նա այդ թմրանյութը համարում էր չափազանց օգտակար: Կոկային նա օգտագործել է 12 տարի շարունակ (ասում են՝ նրա քաղցկեղի պատճառներից մեկն էլ դա է եղել), նա որպես բժիշկ իր շատ հիվանդներին էր այն նշանակում: Ֆրեյդն անգամ իր հղի կնոջն էր կոկային տալիս՝ տեսնելու համար, թե ինչպես է այն ազդում պտղի վրա:             

2․ Ֆրեյդն ամեն ինչ գրի էր առնում օրագրերում: Նա ողջ կյանքի ընթացքում ամեն միտք, ամեն հիվանդի պատմություն գրի է առել: Իր անձնական արխիվի վրա Ֆրեյդն արգելք էր դրել և պատվիրել էր դրանց մի մասը բացել 2000, մյուս մասը՝ 2102 թվականից հետո: Սակայն Ֆրեյդի կամքը չկատարվեց անհայտ պատճառներով: 2000 թվականից արդեն 17 տարի է անցել, սակայն նրա արխիվը դեռ չափազանց գաղտնի է պահվում. անգամ նրա հարազատներին թույլ չի տրվում արխիվին ծանոթանալ: Ի՞նչ է գրված դրանց մեջ, ինչո՞ւ մարդկությունը չպիտի դրանք կարդա՝ հայտնի չէ:                                        

3․ Ֆրեյդը ողջ կյանքում վախեցել է 62 թվից:                                                                                                                                                   

4․ Նա ֆենոմենալ հիշողություն ուներ, հրաշալի տիրապետում էր լատիներեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն և եբրայերեն լեզուներին:

5․ Ֆրեյդը երբեք ոչ մեկի կարծիքը չէր լսում: Նա միայն սեփական մտքերին էր հետևում և չէր հանդուրժում, երբ իրեն հակաճառում էին: Ամուսնությունից առաջ նա կնոջն ասել է. «Ինձ պետք է անմնացորդ նվիրվածություն»: Նրա կինը ողջ կյանքում երբեք չէր հակաճառում ամուսնուն և կատարում էր նրա բոլոր խնդրանքներն առանց քննարկելու:

6․ Նա առաջին մարդն էր, ով հիպնոզ իրականացրեց ինքն իր վրա:

7․ Ասում են՝ Հիտլերը հաճախել է սեանսների Ֆրեյդի մոտ: Ճիշտ է դա, թե ոչ՝ հայտնի չէ:

8․ Ֆրեյդն ատում էր երաժշտությունը: Նա անգամ ռեստորաններ չէր հաճախում, որտեղ երաժշտություն կար:

9․ Ֆրեյդը 33 անգամ վիրահատվել է՝ քիմքի քաղցկեղի պատճառով:

10․ Ֆրեյդի մահվան պատճառն էվթանազիան է: 1939 թ. Ֆրեյդը 83 տարեկան էր և տառապում էր քիմքի քաղցկեղից: Ցավերն այնքան ուժեղ էին, որ բժշկին խնդրում է մեծ չափաբաժնով մորֆին սրսկել իրեն: Նրա դուստր Աննայի թույլտվությունը ստանալուց հետո՝ բժիշկը ներարկում է մահաբեր չափաբաժնով մորֆինը…



 Պիտակներ
         Զիգմունդ Ֆրեյդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb