«02» շաբաթաթերթը փակվում է

Իրադարձային 19.03.2020   10:46   214

Կլուծարվի  «02 շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերությունը։ Հարցը կառավարության մարտի 19-ի նիստի օրակարգում է։

Հիմնավորման մեջ ասվում է, որ «02 շաբաթաթերթ» ՓԲԸ լուծարվում է, քանի որ  իրականացնում է ոստիկանության գործունեության բնագավառին ոչ բնորոշ գործառույթներ։

ՀՀ ոստիկանության «02 շաբաթաթերթ» ՓԲԸ ստեղծվել է ՀՀ ոստիկանության պետի 2000 թվականի մարտի 6-ի թիվ 72-Ա հրամանով՝ ոստիկանության և իրավապահ այլ մարմինների աշխատանքները լուսաբանելու համար։ Այն ոչ միայն տպագրում է «02» թերթը, այլեւ պատրաստում հեռուստա եւ ռադիոծրագրեր։

Ընկերությունն ունի 15 հաստիք, որից 01.10.2019թ. դրությամբ համալրված են 10-ը: ՓԲԸ-ի եկամուտները ձևավորվում են բաժանորդագրությունից և հատավաճառից:

01.10.2019թ-ի դրությամբ  ՓԲԸ-ի սեփական կապիտալը կազմում է՝ 4.83 մլն. դրամ, որից կանոնադրական կապիտալը՝ 0.1 մլն. դրամ,   կուտակված շահույթը՝  4.5 մլն. դրամ:

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «02 շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:



 Պիտակներ
         «02»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon