Գերմանիայում ՌԴ դեսպանատունը արձագանքել է՝ Բեռլինից իր դիվանագետի արտաքսմանը

Աշխարհ 09.02.2021   09:34   43

Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը պատասխանել է Բեռլինից իր դիվանագետի արտաքսմանը եւ նրան պերսոնա նոն գրատա հայտարարելուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դեսպանատան հաղորդագրությունը:

Համապատասխան որոշումն անհիմն և ոչ բարեկամական քայլ են համարել։

2021 թվականի փետրվարի 8-ին Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչին է հանձնվել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության նոտան՝ դիվանագիտական առաքելության աշխատակիցներից մեկին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին։ Այս որոշումը դիտարկում ենք որպես անհիմն եւ ոչ բարեկամական քայլ, որը չի նպաստում ռուս-գերմանական հարաբերությունների դրական զարգացմանը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Դեսպանատունը բողոք է հայտնել, ինչպես նաեւ խոստացել է այսուհետ «ցանկացած ոչ բարեկամական դրսեւորումների» համարժեք եւ համաչափ պատասխան տալ:

«Ափսոսում ենք, որ Բեռլինը վերջին ժամանակներս ավելի հաճախ է դիմում Ռուսաստանի նկատմամբ բացահայտ առճակատման ժեստերի», - ասված Է հայտարարության տեքստում:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb