«0038» հրամանը ճիշտ ժամանակին կայացված հրաման էր. Ռոբերտ Քոչարյանը

Իրադարձային 16.05.2019   17:20   196
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։


«0038» հրամանին ծանոթանալուց հետո համոզվել եմ, որ այն ճիշտ ժամանակին կայացված հրաման էր. այդ հրամանի շնորհիվ է, որ հաջողվել է խուսափել հնարավոր վատ հետևանքներից։ Այս մասին այսօր՝ մայիսի 16–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահը ծավալուն ելույթ ունեաց իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ և մանրամասն նկարագրեց 2008թ. փետրվարի 23–ից մարտի 1–ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքը։

«Փետրվարի 19–ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո 21,5 տոկոս քվե ստացած թեկնածուն հայտարարել էր, որ ինքն ընտրված նախագահ է։ Դա իր իրավունքն է, հիմա կարող է նման բան հայտարարել։ Փետրվարի 20–ին հայտարարվեց շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու մասին և  չափազնաց մեծ էր հավանականությունը, որ ԵԿՄ–ին պատրաստվում է միանալ  ընդդիմությանը, ոչ միայն Մանվել Գրիոգրյանը և Գագիկ Մելքոնյանը  այլևս ողջ ԵԿՄ –ում էին այդ խմորումները։ Ընդհատել եմ իմ այցը Մոսկվա և վերադարձել եմ փետրվարի 22–ի ուշ երեկոյան։ Օդանավակայանում ինձ դիմավորեցին անվտանգության խորհրդի քարտուղարները, ոտքի վրա ինձ զեկուցեցին իրավիճակը։ Դրանից հետո ցանկություն հայտնեցին հաջորդ օրը հանդիպել բարձրագույն հրամանատարական կազմի հետ»,–ասաց Քոչարյանը՝ նշելով, որ դա բարձրագույն զինվորական անձնակազմի հետ տասը տարվա ընթացքում առաջին հանդիպումն էր նախագահական նստավայրում։

«Պատկերացրեք մի վիճակ, երբ որպես նախագահ ես սահմանադրության երաշխավորն եմ  և տեղեկություն եմ ստանում, որ բանակի բարձրագույն հրամանատարական կազմը ներքաշվում է քաղաքական գործընթացներին, ի՞նչ պետք է անի գերագույն գլխավոր հրամանատարը։ Բնական է, որ պետք է հանդիպի բարձրագույն հրամանատարական կազմի հետ և զգուշացնի, որ դա անթույլատրելի է և որ այնպիսի հետեւանքների կարող է բերել, որոնք ուղղակի կկործանեն Հայաստանի Հանրապետությունը»,–ասաց նա։

 Քոչարյանը նշեց, որ ինքը չի  ասել ում հրավիրել այդ խորհրդակցությանը։ Նրա խոսքով՝ հանդիպումը տևել է քսան րոպե, ոչ ավելի։

«Չի եղել քննարկում, հաղորդակցումը եղել է միակողմանի, ես ուղակի իմ մոտեցումն եմ հայտնել։ Առաջինը ասել եմ, որ հասունանում է ներքաղաքական ճգնաժամ, մենք գիտեինք , որ պարտված կողմը չի ընդունելու ընտրությունների արդյունքները, ճանաչելով այն անձանց, ովքեր ներգրավաված էին այդ պրոցեսների մեջ, մեծ վստահություն կար, որ այս գործընթացը կարող է վտանգավոր հետևանքների բերել։ Մեր խնդիրը սահմաններերում չափազանց ուշադիր լինելն էր, քանի որ հակառակորդը կարող է օգտվել այս իրավիճակից։ Ես, Լեռնային Ղարաբաղում ղեկավար լինելով, օգտվել եմ այն հանգամանքից որը տեղի է ունեցել Ադրբեջանում 1993թ. երբ Ադրբեջանում քաղաքական ճգնաժամ էր։ Այդ ընթացքում մենք երեք շրջան ենք ազատագրել։ Այդքանն աչքիս առաջ ունենալով, իհարկե, ես զգուշացրել եմ, որ պետք է լրիվ այլ կարգի ծառայության ռեժիմով այդ ժամանակահատվածը հաղթահարենք»,–հայտարարեց նա։

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝  բանակը զորանոցային վիճակին բերելն առաջին հերթին  եղել է այդ նպատակին հասնելու համար եւ հրամանով հաստավեց զորանոցային վիճակ։

 «Երկրորդը ԵԿՄ–ի հետ կապված հարցն եմ բարձրացրել։ Շատ հստակ էր դրված խնդիրը. կամ դուք ԵԿՄ–ում եք կամ քաղաքական գործիչ»,–ասաց նա՝ նշելով, որ խորհրդակցությանը մասնակցած շոտ անձանց ցուցմունքները հիմանավորում են իր ասածը։

«Այս երկու հարցն իրար հետ փոխկապակցված են, քանի որ, եթե այստեղ բանակի պառակտում տեղի ունենար, ուրեմն հակառակորդն անպայման կօգտվեր այդ ընձեռած հնարավորությունից։ Չանել այդ հանդիպումն ուղղակի հնարավոր չէր, քանի որ հետևաքնների առումով ամբողջ պատասխատավությունեը ես էի կրելու»,–ասաց նա՝ շեշտելով, որ որևէ հանձնարարական կամ հրաման, այդ խորհրդակցության օրը ինքը չի տվել։

«Իմ աշխատելաոճն այն է, որ ես երբեք ոչ ոքին չէի ասում, թե դու ինչպես պետք է քո խնդիրը լուծես։ Ես միշտ դրել եմ խնդիր. տվյալ մարմնի պարտականությունն էր՝ ինչպես լուծել խնդիրը։ Այն ժամանակ, մինչեւ հիմա էլ բանակը ամենից կայացած պետական ծառայություն էր, նախարարը 12 տարվա գլխավոր շտաբի պետի փորձ ուներ եւ իրենց ասել, թե դուք ոնց պետք է լուծեք այդ հարցը, դա իմ խնդիրը չէր»,–ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ նույն օրը պաշտպանության նախարարը արձակել է «0038» հրամանը, որի մասին ինքն իմացել է միայն այս գործի շրջանակներում։

«Ծանոթանալուց ես համոզվել եմ, որ շատ ճիշտ ժամանակին կայացված հրաման էր.  այդ հրամանի շնորհիվ է, որ հաջողվել է կանխել հնարավոր վատ հետևանքները, հրամանը որեւէ հակաօրինական կետ իր մեջ չի պարունակում եւ ամբողջությամբ Պաշտպանության նախարարի լիազորոություներում է»,–հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ արդեն 4–րդ օրն է ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ հարցի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon