ԶՈՒ տեխնիկական բազան համալրվեց հրշեջ մեքենաների առաջին խմբաքանակով

Իրադարձային 14.06.2019   14:22   554

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեխնիկական բազան համալրվեց 16 հրշեջ մեքենաների առաջին խմբաքանակով: Դրանք կբաշխվեն պայթունավտանգ և հրդեհավտանգ զորամասերում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շարահրապարակում հունիսի 14-ին տեղի ունեցավ զորամասերին ԶՈՒ կարիքների համար ձեռք բերված հրշեջ մեքենաների բաշխման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը:

«Ինչպես զինված ուժերի բոլոր զորատեսակներում, այնպես էլ Զինված ուժերի թիկունքի վարչության հրշեջ-փրկարարական վարչությունում իրականացվում է տեխնիկական միջոցների նորացման աշխատանք: Զինված ուժերի հակահրդեհային ապահովումը չափազանց կարևոր է, քանզի այն ուղղված է մեր պաշտպանական միջոցների անվտանգ շահագործմանը: Հրշեջ ծառայությունների զարգացման և նորացման նպատակով այս տարվա առաջին կիսամյակում ձեռք են բերվել արդիական հրշեջ մեքենաներ: Այս նոր ձեռքբերումները պետք է պարտավորեցնեն առավել պատասխանատու կերպով իրականացնելու ձեր ծառայողական պարտականությունները»,- հրշեջ-փրկարարներին ասաց Գալստյանը:

Լրագրողների հետ զրույցում ԶՈՒ թիկունքի վարչության հակահրդեհային տեսչության պետ, փոխգնդապետ Սարգիս Մազմանյանը նշեց, որ նմանատիպ համալրումները լինելու են շարունակական:


 Պիտակներ
         ԶՈւ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz