Զբոսաշրջիկը մոլորվել է «Գիքորի աղբյուր» կոչվող տարածքի մոտակայքում

Պատահարներ 05.09.2020   11:06   67

Սեպտեմբերի 4-ին, ժամը 19։53-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի «Գիքորի աղբյուր» կոչվող տարածքի մոտակայքում 7 հոգուց բաղկացած զբոսաշրջիկներից մեկը մոլորվել է և չի կարողանում ինքնուրույն գտնել ճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ «Սուրբ Գրիգոր» կոչվող ձորակում հայտնաբերել են Ժենյա Խ․-ին (ծնված 1952 թ․)։



 Պիտակներ
         զբոսաշրջիկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb