Զախարովա․ Մենք Թուրքիա չենք

Իրադարձային 30.09.2020   09:22   254

«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ներկայացրել է, թե ինչպես է Ռուսաստանը մասնակցում ԼՂ հակամարտության կարգավորմանը։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հանդարտեցման կոչ է անում։ Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան հանդիսանում է անվտանգության երաշխավոր, Զախարովան ասել է, որ յուրաքանչյուր պետություն պետք է իր ներդրումն ունենա իրադրության կարգավորման գործում։ «Բոլորը միայն մեկ կոչ են անում՝ գտնել խաղաղ լուծում»,-ընդգծել է նա։

«Մենք Թուրքիա չենք, այլ Ռուսաստան։ Բառի ուղիղ իմաստով դա պետք է հասկանալ։ Դա մեր պատմությունն է, հակամարտությունների կարգավորման մեր մեթոդները նույնպես իրենց պատմությունն ունեն։ Բացարձակապես չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի կամ այլ երկրի մեթոդաբանությունը։ Մեր հռետորաբանությունն այլ է, հայտարարությունները՝ նույնպես»,-ասել է դիվանագետը։


 Պիտակներ
         Զախարովա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz