Զանգվածային սպանություն՝ Գերմանիայի կլինիկաներից մեկում

Հրատապ 29.04.2021   14:05   94

Անհայտ հանգամանքներում Պոտսդամի հիվանդանոցներից մեկում դաժանորեն սպանվել է չորս մարդ, հիվանդներից մեկը՝ ծանր վիրավորվել է:

Հիվանդանոցի աշխատակիցը բերման է ենթարկվել հանցագործություն կատարելու կասկածանքով, հայտնում է Associated Press-ը:

Հենաշարժողական համակարգի հիվանդությունների մասնագիտացված բուժմամբ զբաղվող Օբերլինհաուսի կլինիկայում դաժան սպանությունները տեղի են ունեցել ապրիլի 28-ին, տեղական ժամանակով ժամը 21: 00-ին:

Չորս զոհի մարմինների վրա ակնհայտ բռնության հետքեր են հայտնաբերվել:

Ողջ մնացած հիվանդի վիճակը ծանր է գնահատվում։ Հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 51-ամյա մի կին, որը, ըստ որոշ տեղեկությունների, կլինիկայի աշխատակից է: Ձերբակալվածը հրաժարվում է բացատրել իր արարքի դրդապատճառները:

Միջադեպի հանգամանքները պարզվում են։
 


 Պիտակներ
         Զանգվածային սպանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz