Զադորնովան դատի է տվել «Առաջին ալիքին»

Աշխարհ 29.01.2019   18:03   378

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Հայտնի հումորիստ Միխայիլ Զադորնովի նախկին կինը՝ Վելտա Զադորնովան, դատի է տվել ռուսական «Առաջին ալիքին»։ Նա մտադիր է ստանալ փոխհատուցում նախկին ամուսնու ելույթների հեռարձակման համար։ 

Իր կրած վնասը Վելտա Զադորնովան գնահատել է 4․5 մլն ռուբլի։ Հրապարակման մեջ նշվում է, որ «Առաջին ալիքը» երեք անգամ խախտել է Միխայիլ Զադորնովի ելույթների հեռարձակման բացառիկ իրավունքը։

Ըստ ռուսական զլմ-ների՝ Զադորնովը իր ելույթների հեղինակային իրավունքները փոխանցել էր իր նախկին կանանց։ 
Միխայիլ Զադորնով մահացել է քաղցկեղից՝ 2017 թվականին։


 Պիտակներ
         Միխայիլ Զադորնով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz