Ըստ Մասկի՝ Մարսի նվաճումը կարող է մարդկային զոհեր պահանջել

Science News 28.04.2021   23:00   142

SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը չի բացառել, որ Մարսի նվաճումը մարդկային զոհեր կպահանջի: Նա նաև նշել է, որ Կարմիր մոլորակը նվաճելու կմեկնեն միայն կամավորները:

«Անկեղծ ասած, մի խումբ մարդիկ սկզբում, հավանաբար, այնտեղ կմեռնեն: Հեշտ չէ այնտեղ հասնելը»,- Մասկի խոսքերն է մեջբերում CNN- ը: SpaceX- ի հիմնադիրն ընդգծել է նաև, որ ընկերությունը ոչ մեկին չի ստիպում ուղևորվել Մարս՝ այն նվաճելու: 

«Դա ծանր ու վտանգավոր ճանապարհորդություն է, որից կարող եք ողջ չվերադառնալ, սակայն դա հիասքանչ արկած է: Գայթակղիչ է հնչում: Սա Մարսի գովազդն է»,- կատակել է Մասկը: Նշել է նաև, որ հազարավոր, եթե ոչ միլիոնավոր կամավորներ պատրաստ են նման արկածախնդրության:

Ավելի վաղ Մասկն ասել էր, որ մարդկությունը պետք է ձգտի վերադառնալ Լուսին և այնտեղ մշտական ​​բազա ստեղծել, իսկ հետագայում` քաղաք կառուցել Մարսի վրա:


 Պիտակներ
         Մարսի նվաճում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz