Յուրաքանչյուր չորրորդ վայրի կենդանին կամ թռչունը մարդու ձեռքով է մահանում

Science News 20.06.2019   22:30   435

Յուրաքանչյուր չորրորդ վայրի կենդանին կամ թռչունը մարդու ձեռքով է մահանում։ GPS-նշումներով կենդանիների ուսումնասիրության արդյունքում այսպիսի եզրակացության են հանգել Նյու Յորքի Պերչեզ քոլեջի գիտնականները՝ հայտնում է Hightech-ը՝ հղում կատարելով Global Ecology and Biogeography-ին։

Որոշ գիտնականներ կարծում են, որ այժմ կատարվում է մոլորակի պատմության մեջ զանգվածային վեցերորդ անհետացումը։ Հետազոտողները հաշվարկել են, որ մարդու հայտնվելուն նախորդող դարաշրջաններում այն ժամանակ գոյություն ունեցող 10 հազար տեսակի կենդանիներից անհետացել է երկու տեսակի կաթնասուն։ 20-րդ և 21-րդ դարերում այդ թիվն աճել է 114 անգամ։

Ջերոլդ Բելթոնի ղեկավարությամբ գիտնականները տվյալներ են հավաքել 120 000 կաթնասունների, թռչունների, սողունների և երկկենցաղների մասին։ Հետազոտության ընթացքում ուսումնասիրվող կենդանիներից 42 հազարը մահացել է, և մեծ մասամբ նրանց մահվան մեջ մեղավոր է եղել մարդը։

Փետրվարի սկզբին Օրեգոնայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մեգաֆաունայի ներկայացուցիչների 70 տոկոսը, հիմնականում 40-45 կիլոգրամանոց կենդանիներ, անկում է ապրում մարդու կողմից մսի չափազանց շատ օգտագործման պատճառով։ Կենդանիների 59 տոկոսը անհետացման վտանգի տակ է։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz