Ընդդիմության առաջնորդները շտապ հավաքվել են ՀՅԴ գրասենյակում

Քաղաքական 23.02.2021   14:25   126

ArmLur.am-ի տեղեկություններով այս պահին ՀՅԴ գրասենյակում հավաքվել են 17 կուսակցությունների առաջնորդները՝ Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը։

Ըստ մեր տեղեկությունների՝ քննարկում են այսօրվա հավաք-երթի մանրամասները: Վերջիններս քննարկում են այսօրվա հավաքի անելիքները և ցանկանում են բազմամարդ երթ իրականացնել:

Հիշեցնենք՝ այսօր բողոքի ակցիայի ընթացքում ոստիկաններիը փորձում էին բերման ենթարկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին:

Ոստիկանների հետ բախման ժամանակ Իշխան Սաղաթելյանի քթից սկսեց արյուն հոսել:

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz