Ըմբշամարտի միջազգային մրցաշարերը չեն կայանա

Սպորտ 06.08.2020   15:35   471

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսված միջազգային մրցումները համավարակի պատճառով չեն կայանա նշված ժամկետներում։ Որոշումը կայացրել է UWW գործկոմը: Դա վերաբերում է Եվրոպայի կադետների  առաջնությանը, որը պետք է անցկացվեր  Լեհաստանում  (հոկտեմբերի 5-11-ը) և Եվրոպայի պատանեկան  առաջնությանը՝ Հյուսիսային Մակեդոնիայում (հոկտեմբերի 19-25-ը)։

Գործկոմի հաջորդ նիստը, որտեղ պետք է քննարկվի մրցաշրջանի օրացուցային ծրագիրը, տեղի կունենա սեպտեմբերին:

Հնարավոր է նաև, որ դեկտեմբերին, Բելգրադում  նախատեսված աշխարհի առաջնությունը տեղի չունենա։



 Պիտակներ
         ըմբշամարտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb