Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է

Օրացույց 26.06.2019   08:21   727

Հունիսի 26-ը խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է: Օրվա նպատակն է արմատախիլ անել խոշտանգումներն ու ապահովել Կոնվենցիայի գործառույթների արդյունավետ կիրառումը, որն ուժի մեջ է մտել 1987 թվականի հունիսի 26-ին:

Խոշտանգում նշանակում է ցանկացած այնպիսի գործողություն, որով անձին դիտավորությամբ պատճառվում է մարմնական ցավ կամ հոգեկան տառապանք՝ նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ ու խոստովանություն կորզելու, այն գործողության համար պատժելու, որը կատարել կամ կատարման մեջ կասկածվում է նա կամ երրոդ անձը, ինչպես նաև նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով:  


 Պիտակներ
         միջազգային օր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz