Խոշտանգման գործով քննությունը Վճռաբեկ դատարանը ճանաչել է անարդյունավետ

Իրադարձային 09.06.2020   11:14   298

Վճռաբեկ դատարանը խոշտանգման գործով քրեական գործի  քննությունը ճանաչել է անարդյունավետ՝ հիմք ընդունելով նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները՝ որպես խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ:

Արդեն ակնհայտ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները կիրառում են ստանում մեր երկրի դատական համակարգում ու այս անգամ դա արել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատը:

Մեր դիրքորոշումները լայնորեն օգտագործում են նաև մեր փաստաբան գործընկերները: Սա միջազգային առաջատար փորձ է։ Ցանկացած երկրի Օմբուդսմանի (Մարդու իրավունքների պաշտպան) իրավական հեղինակության ու արդյունավետության ցուցիչ է, երբ իր իրավական դիրքորոշումները (իրավաբանություն կամ jurisprudence) կիրառվում են դատական համակարգում ու ազդում կոնկրետ գործերով լուծումների վրա:

Սրանով Մարդու իրավունքների պաշտպանը լիարժեք կատարում է իրավական համակարգի կատարելագործմանը նպաստելու իր սահմանադրական առաքելությունը: Վճռաբեկ դատարանի քրեական պալատն այս անգամ բեկանել և փոփոխել է առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների որոշումները և պարտավորեցրել է քրեական վարույթն իրականացնող մարմնին վերականգնել դիմողների իրավունքները: Այս ակտը հրապարակվել է վերջերս:

ՄԻՊ գրասենյակ

 


 Պիտակներ
         ՄԻՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz