Խոշոր փլուզում՝ Փարաքարի միջնակարգ դպրոցում

Պատահարներ 10.06.2021   12:39   1426

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Փարաքարի միջնակարգ դպրոցում փլուզում է տեղի ունեցել։ 

shamshyan.com-ի հաղորդմամբ՝  փլուզումը տեղի է ունեցել դպրոցի հանդիսությունների սրահում, որը տևական ժամանակ է, չի շահագործվում, և փլվել է հսկայական 2 բետոնե պանելները։

Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն դպրոցի տնօրինությունը դեռ ամիսներ առաջ նշված հատվածը սահմանազատել է, որպեսզի երեխաներն անզգուշաբար չհայտնվեն այդ հատվածում։

Իրավիճակի մասին արդեն տեղեկացվել է մարզպետարան, և դպրոցի աշխատակազմը սպասում է, թե երբ կժամանեն մարզպետարանից, որպեսզի, ինչպես ժողովուրդն է ասում, խելք-խելքի տան, խնդիրը լուծեն, քանի որ դպրոցն այդքան ֆինանսներ դժվար ունենա։ Դրա համար կամ պետք է մարզպետարանը ձեռք մեկնի դպրոցին կամ՝ կառավարությունը։

Դպրոցը շահագործման է հանձնվել 1971 թվականին, այս պահին ունի 600-ից ավելի աշակերտ։


 Պիտակներ
         փլուզում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz