Վրաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանազատմանը. Ղարիբաշվիլի

Իրադարձային 09.06.2021   14:05   38

Կորոնավիրուսի գլոբալ համաճարակի, ինչպես նաև անցյալ տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի պատճառով հետաձգվել է Վրաստանի սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը: Այդ մասին ասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ խորհրդարանին ներկայացրած զեկույցում:

Նշված է, որ գործընթացը վերականգնելու համար Վրաստանը պատրաստ է առաջիկայում կատարել համապատասխան աշխատանքներ:

«Հանձնաժողովների նիստերը, սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է շարունակվեն»,- ասվում է փաստաթղթում:


 Պիտակներ
         Ղարիբաշվիլի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz