Վրաստանում պարետային ժամը հանվում է

Աշխարհ 22.06.2021   15:02   54

Վրաստանում բաց տարածքում շնչադիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի: Այս մասին կառավարության վարչությունում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է 1tv.ge-ն։

«Այսուհետ դիմակ կրելը պարտադիր չի լինի», – հայտարարել է Ղարիբաշվիլին:

Բացի այդ, հուլիսի մեկից Վրաստանում չեղարկվում է գիշերվա ժամերին գործող տեղաշարժի արգելքը:

Որոշումն ընդունել է համակարգող խորհուրդը:

Շարժունակությունը նվազեցնելու համար պարետային ժամն ուժի մեջ էր մտել 2020 թվականի նոյեմբերի 28-ից: Ժամը 21:00-ից 05:00-ն արգելված էր ինչպես հետիոտնի, այնպես էլ տրանսպորտային միջոցով տեղաշարժը, ինչպես նաև հասարակական վայրում գտնվելը: 2021 թվականի հունիսի 1-ից սահմանափակման ժամկետը կրճատվել էր ժամը 23-ից մինչև առավոտյան 4-ը


 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz