Վրաստանում հասարակական տրանսպորատի աշխատանքը դադարեցվել է մինչև մայիսի 12-ը

Աշխարհ 03.05.2021   09:01   78

Վրաստանում հասարակական տրանսպորտը չի գործի մայիսի 3-12-ը։ Այդ միջոցառումը սահմանվել է երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով վրացական կառավարության մամլո ծառայությանը։ Արգելքը չի տարածվի տաքսիների և միջքաղաքային ուղևորափոխադրումների վրա։

Բացի այդ, երկրում մայիսի 4-11-ը հայտարարվել են հանգստյան օրեր։ Մասնավոր և պետական հաստատությունների բոլոր աշխատողներին խորհուրդ է տրվել անցում կատարել հեռավար աշխատանքի։

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz