Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք

Աշխարհ 20.01.2021   13:00   93

Վերջին 24 ժամում, Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակակիրների թիվն ավելացել է 469-ով: Մահացել է 14 մարդ:

Պաշտոնական տվյալներով, համաճարակի սկզբից մինչև այսօր երկրում բացահայտվել է վարակման 249 993 դեպք:

Վերջին մեկ օրում ապաքինվել է 1792 պացիենտ, համաճարակի սկզբից մինչև օրս առողջացել է 236922 մարդ: Մահացել է 2987 մարդ:

Մեկ օրում կատարվել է 6122 թեստավորում, այդ թվում՝ 2697-ը հակագենի, իսկ 3425-ը՝ ՊՇՌ-թեստ:

Կարանտինում է գտնվում 478 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 3576, իսկ կովիդ-հյուրանոցներում՝ 543:

Բուժման նպատակով արտերկրից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Աղբյուրը՝ jnews.ge


 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz