Վրաստանում COVID-19-ի դեպքերի թիվը հասել Է 1006-ի

Աշխարհ 16.07.2020   12:45   307

Վրաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աճել Է երեքով եւ հասել՝ 1006-ի, ապաքինվել Է եւս 10 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:

«Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը 1006 Է, ապաքինվել Է 883 մարդ, գրանցվել Է մահվան 15 դեպք»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Կարանտինի ռեժիմի մեջ Է 5640 մարդ, ստացիոնարներում հսկողության ներքո գտնվում Է 244 պացիենտ: Վրաստանի քաղաքացիներին բուժելու համար արտասահմանյան երկրներից ժամանածների թիվը 31 Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb