Վրաստանում չինական «Սինովակ»-ով պատվաստումը մեկնարկել է

Աշխարհ 24.05.2021   13:51   91

Մայիսի 24-ից Վրաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ «Սինովակ» տեսակի պատվաստանյութով պատվաստումը, հայտնում է Ալիք Մեդիան։

Պատվաստանյութի մասին Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն ասել էր.

«Այս պատվաստանյութը նախատեսված է 18 տարեկանից բարձր անձանց համար: Ինդոնեզական ուսումնասիրություններում այս պատվաստանյութի արդյունավետությունը հասնում է 90 տոկոսի: Մենք չենք սպասի ԱՀԿ-ին, քանի որ առաջին չինական պատվաստանյութի առաջին դեղաչափերը գրեթե սպառված են: Երկրում պատվաստման գործընթացն արդեն աճում է»:

«Սինովակ» պատվաստանյութով պատվաստվելու համար գրանցումը սկսվել է մայիսի 21-ին:

«Սինովակ» պատվաստանյութն, ի տարբերություն Վրաստանում առկա չինական մեկ այլ՝ «Սինոֆարմ» պատվաստանյութի, դեռևս չի ճանաչվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։


 Պիտակներ
         «Սինովակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz