Վերջին 10 տարվա ընթացքում Չինաստանի բնակչությունն աճել է 72 միլիոնով

Աշխարհ 11.05.2021   18:15   109

Չինաստանում անցկացվել է յոթերորդ համաչինական մարդահամարը: Երկրում բնակչությունը հասել է 1 միլիարդ 411 միլիոն 780 հազար մարդու: Այսպիսով, բնակիչների թիվը 2010-ի համեմատ աճել է 72 միլիոնով կամ 5.38 տոկոսով, հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական վիճակագրական վարչության կայքը, փոխանցում է «Գազետա»-ն:

Վիճակագրության համաձայն՝ նշված ժամանակահատվածում միջին բնակչությունն աճել է տարեկան 0.53 տոկոսով: 

Չինաստանում ապրում է 723 միլիոն 339 հազար 956 տղամարդ եւ 688 միլիոն 438 հազար 768 կին (համապատասխանաբար 51.24 եւ 48.76 տոկոս):

16-ից 59 տարեկան Չինաստանի աշխատունակ բնակչության թիվը 880 միլիոն է:

Չինաստանի բնակչության միջին տարիքն այժմ 38.8 տարեկանն է:

Բնակչության թվով Չինաստանն 1-ին տեղում է մնում աշխարհի բոլոր երկրների շարքում: Հնդկաստանը մի փոքր զիջում է (ավելի քան 1.389 միլիարդ մարդ): Երրորդ հորիզոնականը զբաղեցնում են Միացյալ Նահանգները (ավելի քան 331 միլիոն մարդ):


 Պիտակներ
         Չինաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz