Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Վահագն Հարությունյանի գործով բողոքի քննությունը

Օրենքի ուժով 12.06.2019   11:31   533

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, մեկնարկել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի գործով բողոքի քննությունը:

Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը վերաքննիչից պահանջում է վերացնել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի) մարտի 11-ի որոշումը, որով իրավաչափ էր ճանաչվել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշումը:

Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը նրա պաշտպան Միհրան Պողոսյանը ակնհայտ անհիմն եւ չպատճառաբանված է որակում:

Հիշեցնենք՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռեւս 2018 թ. հոկտեմբերին, նրան որպես մեղադրյալ ներգրավվելուց անմիջապես հետո:

 

 


 Պիտակներ
         Վահագն Հարությունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz