Վարչապետի աշխատակազմի հաստիքների թիվը կավելացվի

10.06.2019   15:36   525

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների թիվը 87-ից դարձել է 44. «Եթե այդ 44-ից հանում ենք 9-ը, դրանք այն մեքենաներն են, որոնք կանգնած են: Դրանց համար վարորդներ չեն պահանջվում: Խոսքն այն մեքենաների մասին է, որոնք օգտագործվում են նաև հյուրերիընդունելության համար»:

Անդրադառնալով վարչապետի աշխատակազմում հաստիքների կրճատման խոսակցություններին՝ նա նշեց, որ հաստիքների մասով կրճատումներ չեն եղել։ «Ընդհակառակը, մենք մտադիր ենք հաստիքների թիվն ավելացնել: Այս պահին մեր հաստիքների թիվը կազմում է 584, բայց ուզում եմ արձանագրել, որ դրա մեջ մտնում է տեսչական բարեփոխումների գրասենյակը, քաղծառայության գրասենյակը, անվտանգության խորհրդի գրասենյակը: Հաշվի առնելով, որ նախատեսվում է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը եւ ԵՄ-ի հարցերով զբաղվող գրասենյակը միավորել վարչապետի աշխատակազմին, հաստիքների թիվը կավելանա եւ կդառնա 720, որն ընթացքում կպակասի»,-ասել է Աղաջանյանը։


 Պիտակներ
         Էդուարդ Աղաջանյանն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz