Twitter-ը ժամանակավորապես արգելափակել է Թրամփի նախընտրական արշավի օգտահաշիվը

Աշխարհ 06.08.2020   18:30   125

Twitter սոցիալական կայքը ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի օգտահաշիվը: Պատճառը՝ տեսանյութն է, որտում, ըստ սոցիալական կայքի ղեկավարության, առկա էին կեղծ տեղեկություններ կորոնավիրուսի մասին։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Ավելի վաղ նույն տեսանյութը Թրամփի էջից հեռացրել էր նաև Facebook-ը, կրկին պատճառաբանելով, որ այն պարունակում է կեղծ տեղեկություններ կորոնավիրուսի վերաբերյալ։

Տեսանյութը պարունակում է կադրեր Թրամփի Fox News-ին տված հարցազրույցից, որտեղ վերջինս ասում է, որ երեխաները գործնականում խոցելի չեն կորոնավիրուսի հանդեպ։



 Պիտակներ
         Twitter


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb