Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Քաղաքական 25.05.2021   13:44   68

Մայիսի 23-ին, ժամը 23.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 23-ին, ժամը 21.01-ին, Երևանի Սեբաստիայի և Սվաճյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 23-ին, ժամը 21.01-ին, Երևանի Տիչինայի փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 24-ին, ժամը 12.00-ին, Երևանի Խուդյակովի և Ավանի 4-րդ փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի 25-ամյա վարորդը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 24-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-21063», «Ռենո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 52-ամյա վարորդը և «Ռենոյի» 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 24-ին, ժամը 13.00-ին, Մարտունի-Գավառ ճանապարհին՝ Ձորագյուղ գյուղում, իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Վենտոյի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-2106»-ի 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 23-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 34-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


 Պիտակներ
         պատահարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz