Թրամփը ընտրակեղծիքների վերաբերյալ ապացույցներ չունի․ Բոլթոն

Աշխարհ 21.11.2020   15:19   32

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում կեղծիքների վերաբերյալ փաստեր չունի, որոնք թույլ կտան վերանայել դրանց արդյունքները։ Այս մասին հայտարարել է նրա ազգային անվտանգության նախկին օգնական Ջոն Բոլթոնը՝ RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ այսօր արդեն պարզ է, որ հաղթող է ճանաչվում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը

Բոլթոնը նաև կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգներում դժվար թե խոշոր հեղաշրջումներ լինեն:

«Իհարկե, քաղաքական դաշտի տարբեր մասերում խենթ մարդիկ կան: Չեմ կարող ասել, թե բռնության առանձին դեպքեր չեն լինի: Բայց չեմ կարծում, թե էական դիմադրություն կլինի», – ասել է ԱՄՆ նախագահի նախկին օգնականը:


 Պիտակներ
         Բոլթոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb