Տուխել․ «Մբապեի հետ որևէ անձնական խնդիր չունեմ»

Սպորտ 05.02.2020   12:30   907

Ֆրանսիայի ֆուտբոլի ներքին առաջնության չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի հետ հարաբերությունները։ Այս մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը մի քանի անգամ դժգոհություն է հայտնել փոխարինվելիս։

«Պետք է հասկանալ, որ Մբապեի հետ որեւէ անձնական խնդիր չունեմ։ Իրավիճակն առաջացել է փոխարինվելուց դժգոհ ֆուտբոլիստի և մարզիչի միջև, որը այդ գործողությունը համարել է անհրաժեշտ»,- Տուխելի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Նշենք, որ Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում «Մոնպելյեի» հետ հանդիպման վերջնամասում Մբապեն փոխարինվելիս դժգոհել էր: Այդ խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 5։0 հաշվով, Մբապեն դարձել էր մեկ գոլի հեղինակ։

Մբապեի և Տուխելի միջև նման միջադեպ տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb