Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ կուսակցությունը փակելու պահանջ է ներկայացվել Սահմանադրական դատարան

Աշխարհ 18.03.2021   15:10   85

Թուրքիայի Գերագույն դատարանի հանրապետական գլխավոր դատախազ Բաքիր Շահինը հայցով դիմել է երկրի սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գործունեությունը։

Կազմված մեղադրական եզրակացությամբ ավելի քան 600 ԺԴԿ-ական գործչի համար քաղաքական գործունեության արգելքի պահանջ է ներկայացվել։ Այդ անձանց թվում են նաև կուսակցության ներկա և նախկին համանախագահներ Փերվին Բուլդանը, Միթհաթ Սանջարը, Ֆիգեն Յուքսեքդաղը և Սելահաթթին Դեմիրթաշը։

Բացի այդ, նախատեսվում է նաև դադարեցնել կուսակցության պետական ֆինանսավորումը և առգրավել կուսակցությանը պատկանող ողջ գույքը։

Ըստ մեղադրականի՝ ԺԴԿ-ի անդամներն իրենց հայտարարություններով ու ելույթներով «նպատակ ունեն մասնատել, ոչնչացնել ազգ–պետություն անքակտելի միասնությունը»։ Դատախազը նաև մեղադրել է ԺԴԿ-ին՝ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ համագործակցելու, անգամ՝ որպես այդ կուսակցության մի ճյուղ գործունեություն ծավալելու, ահաբեկչությանը աջակցելու մեջ։

Մեղադրականում հղում է կատարվել Թուրքիայի սահմանադրության 69-րդ հոդվածի 6-րդ կետին, ինչպես նաև՝ Քաղաքական կուսակցությունների մասին օրենքի 103-րդ հոդվածին, համաձայն որոնց՝ «քաղաքական կուսակցությունը ենթակա է մեկընդմիշտ փակման, եթե այն իր գործուներությամբ խախտում է սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետը։ Միևնույն ժամանակ, օրենքը սահմանում է, որ այդ խախտումը պետք է հաստատվի սահմանադրական դատարանի կողմից։

Եթե Թուրքիայի սահմանադրական դատարանը բավարարի հայցի պահանջները և պարտադրի դադարեցնել կուսակցության գործունեությունը, ապա որոշման՝ Պաշտոնական պարբերականում հրապարակումից հետո վերոնշյալ գործիչները 5 տարի ժամկետով իրավունք չեն ունենա լինել այլ կուսակցության հիմնադիր, անդամ կամ ղեկավար։


 Պիտակներ
         Թուրքիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz